Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ի՞նչ է ուզում Փաշինյան Նիկոլը

Ի՞նչ է ուզում Փաշինյան Նիկոլը
28.11.2025 | 11:06

Մինչ օրս շատերը լոյալ էին վերաբերվում Փաշինյան Նիկոլի` Եկեղեցու դեմ, արշավին: Եվ խնդիրը ոչ թե Փաշինյան Նիկոլի, այլ հենց Եկեղեցու մեջ է: Մարդկանց լոյալությունը բացատրելի էր, քանզի նույնիսկ դասական իմաստով հավատացյալները Եկեղեցու «ռեստարտ են» ակնկալում:

Սակայն, երբ Փաշինյան Նիկոլի մոտ հայտնվեց Նավասարդ Կճոյանը, հավատացյալների (գոնե վերջինների զգալի մասի) լոյալությունն ավարտվեց: Բեմ բարձրացնելով Նավասարդ Կճոյանին, Փաշինյան Նիկոլը բացահայտեց իր`Եկեղեցու հանդեպ, ունեցած իրական նպատակները:

Ընդունված է մտածել, որ քաղաքականությունը բարոյական ոլորտ չէ: Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Փաշինյան Նիկոլ-Նավասարդ Կճոյան հավանական միությունը քաղաքականության հետ որևէ աղերս չունի: Դա շատ ավելի վատ երևույթ է:

ՀԳ. Դեռ 2 տարի առաջ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի օրինականությունը, վերջինիս հրավիրել էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ